1 զոհ մեր կողմից, 277-ը՝ հակառակորդի. Թուրքիայի ՊՆ-ն Սիրիայի ռմբակոծություններից տվյալներ է ներկայացրել
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում Թուրքիայի իրականացրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության ընթացքում «1 թուրք զինվորական է մահացել, 3-ը վիրավորվել են», գրում է cnnturk.com-ը:
Նշվում է, որ «հրետանավոր, սերժանտ Ահմեթ Թոփչուն տանջալի մահի է արժանացել»: Թուրքիայի պաշտպանության նախարարը ցավակցական ուղերձ է հղել:
Նախարարը նշել է նաև, որ «հակառակորդի կորուստների թիվը հասել է 277-ի»:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան սկսել է իր «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ բազմաթիվ զրահատեխնիկա և օդուժ կիրառելով սահմանի երկայնքով: Թուրքական բանակին աջակցում է «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորումը:
Երեկ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսում թուրքական ռազմական գործողության սկսվելուց ի վեր «արդեն վերացվել է 109 ահաբեկիչ»՝ նկատի ունենալով ՔԱԿ-ի անդամներին:
Նմանատիպ հոդվածներ
Հոկտեմբերի 13-ին մի շարք փողոցներ փակ կլինեն՝ «Երևանյան մարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված
Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան մեդալ...
Եկատերինբուրգ-Երևան չվերթը հետաձգվել է. Կոլցովո օդանավակայանը փակ է
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկություններ է տարածել Եկատերինբուրգ-Երևան չվերթի ժամկետի մասին: «10.10.2019 թ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...