«Մասիս» ֆուտբոլային ակումբը կասկածվում է պայմանավորված խաղ կազմակերպելու մեջ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 201 հոդվածի 2-րդ մասի (արհեստավարժ մարզամրցումների և հանդիսադիր առևտրային մրցույթների մասնակիցներին ու կազմակերպիչներին կաշառելը) և 214 հոդվածի 1-ին մասի (առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը) հատկանիշներով:
Ոստիկանությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, համաձայն որոնց՝ «Մասիս» ֆուտբոլային ակումբի մարզիկները և պամանավորվածության մյուս կողմ հանդիսացող անձը նախնական համաձայնությամբ կանխորոշել են խաղի ելքը՝ ձեռնտու հաշվով, ինչի համար կատարվել են խաղադրույքներ, որի արդյունքում բուքմեյքերական ընկերությանը պատճառվել է մոտ 1,5 մլն դրամի վնաս: Փաստի առթիվ նախաքննություն է կատարվում:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Երևանում կրակոցներ են հնչել. նախնական տվյալներով կա մեկ սպանված
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Երևանում․ BMW-ն կողաշրջվել է
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Աճառյան փողոցում։ Այս մասին տեղեկացնում է Aurora News դիմած քաղաքացին։ Իրար...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում` Սարալանջի ճանապարհին մոտոցիկլավարը բախվել է արագաչափ սարքի սյանը
Այսօր խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ Suzuki մակնիշի մոտոցիկլի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել է արա...