Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է տարածել
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ԼՂՀ առաջին եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուղերձով դիմել է իր ազատությունը պահանջող՝ նախօրեին տարածված հայտարարության հեղինակներին եւ սատարողներին։
Ստորեւ ներկայացնում ենք նրա ուղերձի տեքստն ամբողջությամբ։
«Հարգելի՛ գործընկերներ եւ բարեկամներ,
Շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ երեկ հրապարակված հայտարա¬րու¬թյան նախաձեռնման համար։ Ոգեւորիչ է, երբ Հայաստանի եւ Արցախի հանրության շրջանում հեղինակություն վայելող տարբեր մարդիկ համախմբված կերպով հանդես են գալիս իմ նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդման վերաբերյալ՝ բարձրացնելով իրենց բողոքի միասնական ձայնը։ Շնորհակալություն եմ հայտնում նաեւ այն հարյուրավոր մարդկանց, մեր քաղաքացիներին ու սփյուռքահայերին, որոնք միացել են հայտարարությանը ու ողջունել այն սոցիալական ցանցերի եւ այլ հարթակներում։
Շնորհակալ եմ։
Հարկ եմ համարում ընդգծել. ձեր ձայնը գալիս է ապացուցելու այն անժխտելի փաստը, որ տեղի ունեցողը դադարել է լինել պայքար՝ մեկ մարդու ազատության համար, մեկ մարդու հանդեպ քաղաքական հետապնդումը դադարեցնելու համար։ Սա այլեւս պայքար է հանուն իրավական ու ժողովրդավարական պետության, հանուն ազգային արժանապատվության եւ ընդդեմ կամայականությունների։
Գործող վարչապետի կողմից վարվող իրավական բեսպրեդելի քաղաքականությունը ալեկոծել է հասարակության մտածող հատվածին, ու այս հայտարարության նախաձեռնումն ու հրապարակմանը հետեւած արձագանքը դրա լավագույն ապացույցն են։
Ուզում եմ իմանաք. ես լի եմ վճռականությամբ շարունակել պայքարը, թեկուզ եւ բանտախցից։ Ինձ համար ուղղակի ծիծաղելի են այն մարդկանց հույսերը, ովքեր կարծում են, թե ազատազրկումը կարող է ստիպել ինձ հրաժարվել իմ սկզբունքներից, իմ քաղաքական նպատակներից, որոնց իրագործմամբ սկսել եմ զբաղվել դեռ 88-ին՝ Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից։ Կյանքիս ընթացքում առաջին անգամ չէ, որ հանուն կարեւոր նպատակի պետք է զրկանքներ կրեմ եւ դա չի կարող կոտրել իմ կամքը։
Վստահ եմ՝ արդարությունը հաղթանակելու, է եւ մենք միասնաբար լծվելու ենք մեր երկու պետությունների անվտանգության ամրապնդման ու կառուցման գործին»:
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանին քիչ առաջ տեղափոխել են հիվանդանոց. կվիրահատվի
Ռոբերտ Քոչարյանին քիչ առաջ տեղափոխեցին «Իզմիրլյան» ԲԿ։ Ռոբերտ Քոչարյանին պետք է վիրահատվի։ Infocom-ի փոխացմամբ` այս մասի...
Չկա նման բան. Դավիթ Տոնոյանը` իր հրաժարականի մասին
Լրատվամիջոցներում տեղեկություն էր հայտնվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյան...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
Ինձ ազատությունից զրկելու որոշում են կայացրել. Արա Վարդանյան
Համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանին ազատությունից զրկելու որոշում է կայացվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան...