Կինն անցել է Դավթաշենի կամրջի վտանգավոր գոտին և սպառնացել իրեն ցած նետել
Այսօր, ժամը 13:00-ի սահմաններում ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցը կանխել է 40-45 տարեկան կնոջ ինքնասպանության փորձը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Կինը փորձել է նետվել Դավիթաշենի կամրջից: Նա անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնացել:
Դեպքի վայրում հավաքվածները նշել են, որ այդ կնոջն օգնող քաղաքացիների մեջ են եղել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության մի քանի ծառայողներ:
Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը:
Այս պահին կինը անվտանգ գտնվում է փրկարարների, հոգեբան-փրկարարի և բժշկի հսկողության տակ:
Փաստի առթիվ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է կնոջ ինքնությունը:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Երևանում․ BMW-ն կողաշրջվել է
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Աճառյան փողոցում։ Այս մասին տեղեկացնում է Aurora News դիմած քաղաքացին։ Իրար...
Երևանում կրակոցներ են հնչել. նախնական տվյալներով կա մեկ սպանված
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում` Սարալանջի ճանապարհին մոտոցիկլավարը բախվել է արագաչափ սարքի սյանը
Այսօր խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ Suzuki մակնիշի մոտոցիկլի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել է արա...