Կապանցին գառներ է գնել և վճարել գոյություն չունեցող փողով. նա բերման է ենթարկվել
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, ստացված տեղեկությունները Կոտայքի քրեական հետախույզների հետ իրացնելիս, հոկտեմբերի 7-ին, ժամը 15-ին, Երևանի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկից, խարդախություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել Կապանի բնակիչ 56-ամյա մի տղամարդու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ նա խոստովանել է, որ հուլիս-հոկտեմբերին խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով Արզնի և Զովք գյուղերից կատարել է գնումներ, որի դիմաց վճարել է վճարման միջոց չհանդիսացող ՌԴ և ԱՄՆ թղթադրամներ:
Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ հոկտեմբերի 4-ին կապանցին Արզնի գյուղի մի բնակչից գնել է երկու գառ, որոնց դիմաց վճարել է վճարման միջոց չհանդիսացող 12 հազար ռուսական ռուբլիանոց թղթադրամներ՝ պատճառելով 100 հազար դրամի վնաս:
Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Երևանում․ BMW-ն կողաշրջվել է
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Աճառյան փողոցում։ Այս մասին տեղեկացնում է Aurora News դիմած քաղաքացին։ Իրար...
Երևանում կրակոցներ են հնչել. նախնական տվյալներով կա մեկ սպանված
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչու...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...