Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. 43-ամյա վարորդը Toyօta-ով մխրճվել է բեռնատար ЗИЛ-ի մեջ և գլխիվայր շրջվել
Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։40-ի սահմաններում Կարենիս գյուղի բնակիչ՝ 43-ամյա Ռոբերտ Ե-ն իր վարած Toyota մակնիշի B 881 BH 40 համարանիշի ավտոմեքենայով Չարենցավան քաղաքից դեպի Կարենիս գյուղ տանող ավտոճանապարհին բախվել է ճանապարհի ձախակողմյան հատվածում կայանված Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 62-ամյա Մարտին Մ-ի վարած ЗИЛ մակնիշի 691 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենային։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ռոբերտ Ե-ն «պոլիտրավմա» ախտորոշմամբ տեղափոխվել է նախ՝ «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալքւց հետո տեղափոխվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ Toyota-ն ամբողջովին վերածվել է մետաղե ջարդոնի, իսկ դրա բեկորներն էլ շպրտվել և վնասել են այդ պահին այնտեղ գտնվող Toyota Camry մակնիշի 36 AV 018 համարանիշի ավտոմեքենան։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Երևանում․ BMW-ն կողաշրջվել է
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Աճառյան փողոցում։ Այս մասին տեղեկացնում է Aurora News դիմած քաղաքացին։ Իրար...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...
Երևանում կրակոցներ են հնչել. նախնական տվյալներով կա մեկ սպանված
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչու...