«Որտեղ երեսուներկուսը, այնտեղ էլ երեսուներեքը». ինչպես է Փաշինյանն ընդգրկվել դասղեկ Մարդանյանի դասարան
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Իջեւանի թիվ 1 միջնակարգ դպրոցի դասարաններից մեկի աշակերտները ժամանակին պաստառ են պատրաստել, որի վրա յուրաքանչյուրն իր ապագա մասնագիտությունն է նշել՝ խիստ մոտավոր կանխորոշմամբ: Պաստառի մի անկյունում էլ գրված է «լրագրող Նիկոլը»:
«Այնպիսի ճշգրտությամբ են գրել, զարմանալ կարելի է: Ինքը դարձավ լրագրող, բայց այդ ժամանակ չէինք կարող գուշակել, որ վարչապետ կդառնա»,- թերթի հետ զրույցում պատմել է մանկավարժ, Նիկոլ Փաշինյանի ֆրանսերենի ուսուցչուհի Աիդա Մարդանյանը:
Տիկին Մարդանյանը Նիկոլ Փաշինյանի դասղեկն է եղել: Այսօրվա պես է հիշում Փաշինյանի մուտքն իր դասղեկական դասարան. «Իմ աշխատանքային կենսագրությունը թիվ 1 դպրոցում եմ սկսել: 20 տարեկան էի: Նիկոլը 5-րդ դասարանում էր սովորում, երբ հանդիպեցի նրան: Նրա համար ծանր շրջան էր՝ մայրը մահացել էր: Հայրը որոշել էր դպրոցը փոխել: Նիկոլի՝ մեր դպրոց ընդունվելու տարում երեք զուգահեռ դասարան կար, եւ քանի որ իմ դասարանում աշակերտների թիվը մեծ էր, տնօրենը մտադրված չէր իմ դասարանում գրանցել նրան: Բայց Նիկոլի հայրիկի հետ աշխատել եմ, նա էլ ուզում էր, որ իմ դասարանում սովորեր որդին: Տնօրենին խնդրեցի, որ ընդառաջի. որտեղ 32-ը, այնտեղ էլ 33-ը: Այդպես վերցրեցի իմ դասարան»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիմ Քարդաշյանը Էջմիածնում մկրտեց երեխաներին․ NEWS.am
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ երեկոյան ժամանել է Երեւան, քիչ առաջ մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...