Ռեժիսոր Սարգիս Միքայելյանը օրերս վրաերթի է ենթարկել 38-ամյա մի կնոջ. Shamshyan.com
«Հ2» հեռուստաընկերության «Պահմտոցի» հաղորդաշարի հեղինակ և ռեժիսոր Սարգիս Միքայելյանը Երևան քաղաքի Շիրվանզադե–Մամիկոնյանց փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 38-ամյա Սվետլանա Աբրահամյանին։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։
Վրաերթը տեղի է ունեցել սեպտեմբերի 30-ին: Երևան քաղաքի Շիրվանզադեի փողոցի բնակիչ Մերուժան Միքայելյանը ներկայացել է դեպքի վայր ժամանած ոստիկաններին և հայտնել, որ Երևանի թիվ 56 հիմնական դպրոցի զինղեկն է և վրաերթը կատարել է ինքը։
Երեկ` հոկտեմբերի 4-ին, ոստիկանները պարզել են, որ Երևանի բնակիչ Սվետլանա Աբրահամյանին վրաերթի է ենթարկել Սարգիս Միքայելյանն իր վարած Dodge մակնիշի 18 ԼԼ 022 համարանիշի ավտոմեքենայով։
Կինը, բարեբախտաբար, չի մահացել, նրան տեղափոխել են «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն, այնտեղից` «Սլավմեդ» բժշկական կենտրոն, այնուհետև թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...
Մենք ենք արել ու լավ ենք արել, եթե չսթափվեն էլի ենք անելու. «Հայելի» մամուլի ակումբը պաշարողներ
Երեկ 4 անձինք պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել՝ պահանջելով...
«Հայելի»-ի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ ՈՍ-ի կենտրոնական բաժնում քրգործ է հարուցվել. Գոռ Աբրահամյան
Երևան քաղաքի դատախազի հանձնարարությամբ «Հայելի» մամուլի ակումբի մոտ տեղի ունեցած միջադեպի առթիվ Ոստիկանության կենտրոնակա...