«Փնտրում են «Շիրակի թեմի տնօրենին». սխալներով նամակ ՊԵԿ-ից
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ՊԵԿ-ի կողմից ուղղված նամակն այսօր զայրացրել եւ զարմացրել է շատերին: Նամակի հեղինակը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանն է:
Նամակում գրված է. «Հարգելի պարոն Աջսպահյան. հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` կազմակերպությունը պարտավոր է նույն օրենքի պահանջների կատարումը ստուգելու համար ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ, (այսուհետ Լիազոր մարմին), պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում նրան տրամադրել իր կառավարման մարմինների որոշումների պատճենները կամ գործունեության մասին այլ փաստաթղթերը: Հաշվի առնելով վերոգրյալը եւ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում «Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմ» հկ վերաբերյալ փաստաթղթերի բացակայությունը, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետում ՊԵԿ ներկայացնել վերոնշյալ կազմակերպության կանոնադրությունը»:
ՊԵԿ ներկայացուցիչ Արման Ղազարյանի փնտրած «Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյան»-նն իրականում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է, որն արձագանքել է հիշյալ նամակին եւ ֆեյսբուքի իր էջում գրել է. «Սիրելիներ, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի ոչ առևտրային կազմակերպությունների հսկողության բաժնի պետ Արման Ղազարյանը փնտրում է Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմ»-ի տնօրեն պարոն Գևորգ Աջսպահյանին, ով բնակվում է Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մայիսյան ապստամբ. 1 հասցեում։ Հայցում եմ ձեր օգնությունը գտնելու սույն մարդուն»։
Նմանատիպ հոդվածներ
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...