Հայտնի բլոգեր Դեյվիդ Հոֆմանը Հայաստանում է
Զբոսաշրջության կոմիտեից տեղեկացնում են, որ կոմիտեի հրավերով Հայաստանում է գտնվում ամերիկացի վլոգեր Դեյվիդ Հոֆմանը, որը համացանցում հայտնի է որպես Davidsbeenhere` ավելի քան 74 երկրի մասին պատմող իր յութուբյան տեսաշարքերով։
Դեյվիդը տեսախցիկի միջոցով տեսագրում է իր ողջ փորձառությունը ճամփորդության ընթացքում։ Հայ զբոսավարի ուղեկցությամբ այցելելով Հայաստանի և Արցախի հայտնի և թաքնված տեսարժան վայրեր` նա ճանաչում և իր հետևորդներին է փոխանցում իր տեսածն ու զգացածը` հայկական մշակույթից, արվեստից և արհեստից մինչև հայկական խոհանոց, կենցաղ, գինեգործություն։
Հայաստանի և Արցախի մասին պատմող ավելի քան 30 տեսաշարք հասանելի կդառնա իր յութուբի ալիքում։ Իսկ davidsbeenhere.com կայքում կհրապարակվեն տպավորություններով հագեցած հոդվածներ և նկարներ։ Davidsbeenhere ինստագրամի էջում կարող եք հետևել իր «ճամփորդական օրագրին»։
Նմանատիպ հոդվածներ
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիմ Քարդաշյանը Էջմիածնում մկրտեց երեխաներին․ NEWS.am
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ երեկոյան ժամանել է Երեւան, քիչ առաջ մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...