«Հայելու» վրա հարձակումը Հրայր Թովմասյանի ընտանիքի վրա ճնշում գործադրելու փորձ է. Ռուբեն Մելիքյան
«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը «Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման դեպքի վերաբերյալ ակնկալում է դեսպանությունների կոշտ արձագանքը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հենց նոր հեռախոսակապ հաստատեցի Անժելա Թովմասյանի հետ։ ՀՀ-ից բացակայում է մինչեւ երկուշաբթի։
Ազդարարված դրդապատճառի հետ ակնհայտորեն կապ չունեցող ոտնձգությունը «Հայելու» վրա ոչ այլ ինչ է, քան, մի կողմից, Հրայր Թովմասյանի ընտանիքի վրա նոր հոգեբանական ճնշում գործադրելու, իսկ մյուս կողմից, կառավարությանը ոչ ենթակա մամուլը ճնշելու փորձ։
Ամենեւին վստահ չեմ, որ ՀՀ իրավապահ համակարգի արձագանքը համարժեք է լինելու։ Ուստի ակնկալում եմ միջազգային իրավասու կառույցների, Հայաստանի Հանրապետությունում մարդու իրավունքների օրակարգ ունեցող դեսպանությունների կոշտ արձագանքը»,- գրել է Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք, որ այսօր 4 երիտասարդ պաշարել էր «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
ՈՒՂԻՂ․ Քիմ Քարդաշյանը ժամանում է Հայաստան
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում հայտնել է, որ Հայաստան է գալիս։ Հայուհին, ամ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում է աշխարհահռչակ դիջեյ Արմին Վան Բյուրենը
Երեւան է ժամանել «Գրեմի» մրցանակակիր, աշխարհահռչակ DJ Արմին վան Բյուրենը: Այսօր՝ WCIT ՏՏ համաշխարհային համաժողովի...