Դրոնի ընկնելու դեպքում մտնելու էինք դաշտ. ինչպես են տղաները նախապատրաստվել «Դուդելանժ»-«Քարաբաղ» խաղին Արցախի դրոշը ծածանելու ակցիային
Եվրոպա լիգայի «Դուդելանժ»-«Քարաբաղ» հանդիպման 31-րդ րոպեին խաղը կանգնեցվել էր մարզադաշտում հայտնված Արցախի դրոշով դրոնի պատճառով: Բելգիայի մեր հայրենակիցները նոր տեսանյութ են հրապարակելմ թե ինչպես են Լյուքսեմբուրգի մարզադաշտում հայտնի ակցիային նախապատրաստվել:
Ռուսական sport24.ru կայքը զրուցել է ակցիայի կազմակերպիչներց Սպարտակ Ադամյանի հետ:
«Ես արդեն 22 տարի է բնակվում եմ Բելգիայում, մասնագիտությամբ հաշվապահ եմ: Երբ իմացանք, որ «Քարաբաղը» խաղալու է «Դուդելանժի» հետ, միանգամից որոշեցինք, որ գալու ենք և իրականացնենք ակցիան: Ադրբեջանցիները ամեն տեղ գոռում են, որ սպորտը քաղաքականությունից դուրս է, բայց ինենց ակումբի անվանումը ասում է հակառակի մասին: Քիչ չէ, որ ակումբն են այդպես անվանել, նրանք նաև ոչինչ չարեցին, որ Մխիթարյանը խաղա Բաքվում:
Քանի որ ես դրոն ղեկավարելու փորձ չունեի, խնդրեցի ընկերոջս այս գործում օգնել: Նա սիրով համաձայնվեց: Մեզ պետք էր չորս մարդ, որպեսզի կյանքի կոչեինք մեր մտահաղացումը: Մենք բաժանվել էինք երկու խմբի, մի խումբը մարզադաշտին հարակից շենքի տանիքում էր, մյուսը` մարզադաշտում, որպեսզի նկարեինք և կապի միջոցով հայտնեինք դաշտում տիրող իրավիճակի մասին: Եթե դրոնը ընկներ, մենք երկուսով մտնելու էինք դաշտ: Չէինք կարող թույլ տալ, որ դրոշը հայտնվի ուրիշների ձեռքում: Ամեն ինչ անցել է մեր պլանով: Մեր գործն ավարտելուց հետո հանգիստ հետ ենք բերել դրոնը, դրել մեքենայում և հեռացել»,- ասել է Սպարտակ Ադամյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիմ Քարդաշյանը Էջմիածնում մկրտեց երեխաներին․ NEWS.am
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ երեկոյան ժամանել է Երեւան, քիչ առաջ մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լուրջ բան չի եղել». Ինչո՞ւ էր վարչապետը դուրս եկել համաժողովի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սասունիկ համայնքում մասնակցում է «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համա...
«Բումերանգ» վարչապետի հետ. սելֆի անելու նոր սա՞րք է». «ուրիշին նվիրեք՝ մեր անունից». Փաշինյանը Սասունիկում՝ էքսպո ցուցահանդեսում
«Ծանոթանում եմ էքսպո ցուցահանդեսում ներկայացված Արագածոտնի մարզի տեղական արտադրանքին»,- ֆեյսբույքան ուղիղ եթերում ներկայ...