Այլ

Տղեք՛, դուք արդեն անգամ ծիծաղելի էլ չեք․ Ֆարմանյան

WRed
Տղեք՛, դուք արդեն անգամ ծիծաղելի էլ չեք․ Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

 

Տղեք՛, դուք արդեն անգամ ծիծաղելի էլ չեք: Դուք ուղղակի մեղք եք: Ներման ենթակա անմեղսունակներ:

Հերթական անգամ էսօր այցելում եմ մարզասրահ: Մարզվելուց հետո` լողից առաջ, մտնում եմ շոգեբաղնիք: Մարդ չկա: Երեք-չորս րոպե անց, տարօրինակ կերպով, կողք ու բոլորը լավ զննելուց հետո, հենց նոր հանցագործություն կատարած մարդու լարվածությամբ ու զգուշությամբ ներս է մտնում մեկը: Բարևում է: Փոխադարձ բարևում եմ: Մեկ րոպե անց` ներկայանում է անունով, որպես հատուկ քննչական ծառայության քննիչ, ներողություն է խնդրում ու ասում մոտավորապես հետևյալը. պարոն Ֆարմանյան, ես Ձեզ շատ հարգում եմ: Ես ձեզ ճանաչում եմ համալսարանից... Ուղղակի խնդրում եմ վստահ լինել, որ մեր ձեռքը, իրոք, ճար չկա: Ձեր քրոջը էլի կալանք ենք տալու: Դուք ամեն ինչ մեզանից շատ ավելի լավ գիտեք: Կամ պիտի թողնենք դուրս գանք համակարգից կամ դիմանանք` հույսով, որ հաջորդ իշխանությունները ազնիվ կգտնվեն, մարդկայնորեն մեր դրության մեջ կմտնեն, ու պատասխան կտան իրական մեղավորները, ոչ թե` մեզ նման կատարող մարդիկ... Լռություն: Ու արագ անհետանում է շոգեբաղնիքի մառախուղի մեջ:

 

Սա հատված չէ գեղարվեստական գրքից կամ ֆիլմից: Սա ստալինյան ժամանակների` Եժով-Յագոդա-Բերիա տրիադայի իրականացրած անմարդկային ռեպրեսիաների մարդկային պատմություն չէ: Սա 21-րդ դարի, մերօրյա հայաստանյան իրականություն է` ժողովրդավարության «համաշխարհային բաստիոնի» տիտղոսին հավակնող փաշինյանական ժամանակների իրականություն:

Հ. Գ. 1. Հայկ Մարությանին փոխանցեք` անպայման կհանդիպենք...

Հ.Գ. 2. Ավելորդ է ասել, որ ո՛չ իմ ու ո՛չ էլ քրոջս կողմից, առաջիկա օրերին` դեպքերի «անոնսված» զարգացման պարագայում, չի լինելու էս կրկեսին առնչվող որևէ արձագանք: Չի լինելու իրավական որևէ անդրադարձ կամ գնահատական նաև նրա փաստաբանների կողմից. փաստաբանները անելիք չունեն մի միջավայրում, որտեղ իրավունքն ու իրավագիտությունը մահացած են: Հարցը մաքուր քաղաքական է: Հարցի հասցեատերը ես եմ: Ես ընդունել եմ այդ մարտահրավերը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250