Լևոն Երանոսյանի գործով նիստը կրկին հետաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Մանուկյանի նախագահությամբ այսօր վերսկսվել է նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանի գործի քննությունը։
Հիշեցնենք՝ մոտ 3 ամիս նիստերը չեն կայացել: Դատավորը տեղեկացրեց, որ նիստին չի ներկայացել պաշտպան Տիգրան Սաֆարյանը, և այդ պայմաններում անհնար է գործի քննությունը շարունակել: Նիստը մի քանի րոպե տևեց։
Ըստ մեղադրանքի՝ Լևոն Երանոսյանը 2018 թվականի ապրիլի 16-ի և ապրիլի 22-ի բողոքի զանգվածային ակցիաների ժամանակ կիրառել է «Զարյա» տեսակի ութ լուսաձայնային նռնակ:
Նախկին փոխոստիկնաապետի գործողությունների հետևանքով տուժել են երկու տասնյակից ավելի ցուցարարներ: Երանոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Տուժողների թվում է նաև Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:
Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը և հայտարարում է, որ ոստիկանության գործողությունների արդյունքում հնարավոր է եղել ապահովել իշխանության անցնցում փոխանցումը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
Հեյդար Ալիևը կողմ է եղել բանակցությունների եռակողմ ձևաչափին․ Հայ Դատի հանձնախումբը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ փաստաթուղթ, որտեղ մանրամասներ են ներկայացվում 1997 թ․ օգո...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...