Եվգենի Պետրոսյանի հավաքածուում գտնվող Այվազովսկու կտավը գնահատվել է մեկ մլն դոլար
Ելենա Ստեպանենկոն եւ Եվգենի Պետրոսյանն ամուսնալուծվել են նախորդ տարի։ Բաժանման պատճառ են անվանում կատակերգուի օգնականին՝ Տատյանա Բրուխունովային. նա 74-ամյա արտիստից երիտասարդ է 44 տարով։ Պետրոսյանի եւ Ստեպանենկոյի ունեցվածքի բաժանումը շարունակվում է մինչ այժմ։
Վերջրես Պետրոսյանն Instagram-ում հայտնել է, որ հասանելիություն չունի իր իրերին, ձեռագրերին, համակարգչին (ամենին, ինչ մնացել է բնակարանում, ուր այժմ ապրում է նրա նախկին կինը), ինչն իրեն խանգարում է նորմալ աշխատել։
Արվեստի գործերի հավաքածուն, որը հավաքվել է ամուսինների կողմից, ըստ դատարանի որոշման, հանձնված է Ելենա Սռեպնենկոյի պահպանությանը։ Ստեպանենկոն Պետրոսյանին թույլ չի տալիս մուտք գործել այդ բնակարան։ Ասում են՝ հումորիստների հավաքածուն փոքրիկ Տրետյակովյան թանգարան է հիշեցնում, որը բավարար է մի քանի սերնդի համար։
«Պետրոսյանի հավաքածուի կտավներից մեկը միայն՝ Իվան Այվազովսկու բնօրինակը՝ «Ծովում լուսնկա գիշերին», գնահատվել է մեկ մլն դոլար։ Փորձագետներն ավելի վաղ հաստատել են կտավի իսկությունը։ Ընդ որում, մեկ մլն դոլարը միայն աճուրդային մեկնարկային գինն է։ Հնարավոր է, այն գնեն ավելի թանկ գնով»,- հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Ըստ հրատարակության տվյալների՝ առկա է նաեւ Կանդինսկու աշխատանք, որը գնահատվում է կես մլն դոլար (թեեւ այժմ դրա գինը, հավանաբար, աճել է)։ Հավաքածուում առկա են նաեւ Պոլենովի, Մատիսի, Ցադկինի, Մարկ Շագալի եւ Կազեմիր Մաեւիչի աշխատանքներ։
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
ՈՒՂԻՂ․ Քիմ Քարդաշյանը ժամանում է Հայաստան
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում հայտնել է, որ Հայաստան է գալիս։ Հայուհին, ամ...
«Ժամանակ». ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը ամենօրյա ռեժիմով Վանեցյանին զեկուցում է ամբողջ անցուդարձը
«Ժամանակ» թերթը գրում է. Առաջիկայում բացառված չէ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի փո...