Սա ճիշտ մոտեցում չի․ վարչապետը՝ Դավիթ Անանայանին
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը:
Ռազմավարությամբ հատուկ անդրադարձ է կատարվում հակակոռուպցիոն կրթությանը եւ իրազեկման միջոցով կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի սերմանմանը:
Պետեկամուտների նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ նախագծի կետերից մեկի վերաբերյալ ՊԵԿ-ը հնարավորություն չի ունեցել ավելի համապարփակ տեսակետ ներկայացնելու, վարչապետը արձագանքեց. «Ինձ զարմացնում է, երբ որ հարցը գալիս, հասնում է նիստ ու ասվում է՝ չի քննարկվել մեզ հետ: Առնվազն, իմ մասնակցությամբ 3 քննարկում է եղել: Սա ճիշտ մոտեցում չի: Այս տրամաբանությամբ մենք տեղում կդոփենք, սա քաղաքական հարց է, քաղաքական որոշումը կայացված է»,- ասաց Փաշինյանը եւ հավելեց, որ չպետք է մեկ քայլ առաջ անեն, բայց երկու քայլ հետ գնան:
Արձագանքելով քննադատություններին, թե այս նախագծով թուլացնում են Ազգային անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունը, Փաշինյանը նշեց, որ ճիշտ հակառակն է՝ ուժեղացնելու են. «Մենք հասկացանք, որ մեծ ալերգիաներ է առաջացնում վեթինգ բառը, որոշեցինք բովանդակությունը մնա, վերնագիրը ուրիշ լինի: Մենք ասում ենք, որ պաշտոնատար անձի բարեվարքությունը ստուգելու գործուն մեխանիզմներ պետք է լինեն եւ մենք դրանք քայլ առ քայլ ստեղծում ենք»:
Վարչապետը նշեց, որ քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, որ այս նախագծով միանշանակ ԱԱԾ-ն դառնալու է շատ ավելի ուժեղ կառույց, լուրջ,խորքային, բովանդակային գործառույթներով. «Ազգային անվտանգությունը պետք է լինի ժողովրդի անվտանգության ողնաշարը», եզրափակեց վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեց...