Մեր երկրների միջև հարաբերությունները զարգանում են հաջող կերպով. Պուտինը` Ալիևին
Սոչիում հանդիպում է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:
РИА Новости-ի փոխանցմամբ՝ կողմերը փաստել են երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման դրական դինամիկան:
«Չնայած այն բանին, որ մեր անձնական շփումներում դադար էր եղել, մեր երկրների միջև հարաբերությունները շարունակում էին զարգանալ և զարգանում են հաջող կերպով: Մեր առևտրատնտեսական կապերն ամրապնդվում են, ապրանքաշրջանառությունն անցյալ տարի կազմել է 2.5 մլրդ դոլար», – ասել է Պուտինը:
Պուտինը նաև հայտնել է, որ երկրները լավ հեռանկարներ ունեն այդ առումով:
«Նկատի ունեմ այն ծրագրերը, որոնց հեղինակն է Ադրբեջանի նախագահը: Մենք մեր կողմից անում ենք մեզնից կախված ամեն բան, որպեսզի այդ խոշոր նախագծերն իրականանան», – ասել է Պուտինը՝ նշելով, որ դրա շուրջ աշխատում են երկու կողմերի միջկառավարական հանձնաժողովները:Իր հերթին Ալիևը շնորհակալություն է հայտնել ՌԴ ղեկավարին հանդիպման համար:
«Ինչպես նշեցիք, մենք որոշ ժամանակ չենք հանդիպել, ավելի կոնկրետ՝ 4 ամիս: Դա բավականին մեծ ժամկետ է՝ հաշվի առնելով անցյալ տարի մեր շփումների ինտենսիվությունը», – նշել է Ալիևը՝ հիշեցնելով, որ անցյալ տարի իրենք 4 հանդիպում են ունեցել:
Ադրբեջանի նախագահը նույնպես տնտեսության ոլորտում դրական դինամիկա է նկատել: Ալիևն ասել է, որ այս տարվա սկզբից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ապրանքաշրջանառությունն աճել է ավելի քան 20 %-ով:
«Մեզ համար Ռուսաստանը կարևորագույն գործընկեր է, ընկեր, լավ հարևան: Մենք բարձր ենք գնահատում այս հարաբերությունները: Վստահ եմ, որ այսօրվա քննարկումը լավ ներդրում կլինի մեր կապերի հետագա ամրապնդման գործում», – եզրափակել է Ալիևը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
ՈՒՂԻՂ․ Քիմ Քարդաշյանը ժամանում է Հայաստան
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում հայտնել է, որ Հայաստան է գալիս։ Հայուհին, ամ...