Հայաստանում WCIT 2019-ի հյուրերի ցուցակում են Քարդաշյանը, Թանկյանը և ուրիշներ
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը կառավարության այսօրվա նիստում հրապարակեց՝ ովքեր են հյուրընկալվելու Հայաստանում՝ WCIT 2019-ի շրջանակներում:
Նա տեղեկացրեց, որ վարչապետի հրավերով Հայաստան են ժամանելու Քիմ Քարդաշյանը, Էրիկ Իսրայելյանը, Սերժ Թանկյանը, Ալեքսիս Օհանյանը և ուրիշներ:
Նախարարն IT համայնքին կոչ արեց այս հնարավորությունն օգտագործել, գալ «ԴիջիԹեք», հնարավորության դեպքում տաղավարներ վերցնել, հակառակ պարագայում գոնե տարածքում լինել՝ կամ համալիրի, կամ «ԴիջիԹեքի», որպեսզի մոտենան, խոսեն, իրենց առաջարկները ներկայացնեն: Արշակյանը տեղեկացրեց՝ կազմակերպիչները հոգացել են այն մասին, որ համալիրի տարածքից ցուցահանդես ավտոբուս գործի, որ հյուրերը հնարավորություն ունենան ցուցահանդես այցելել:
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն էլ այս միջոցառման արտաքին քաղաքական բաղադրիչն ընդգծեց: Նա շեշտեց՝ պետք է այս առիթը լայնորեն օգտագործել՝ իբր համագործակցության հնարավորությունների ընդլայնման առիթ:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...