Ֆոտոյի տղամարդը կենտրոն եկավ սայլակով, իսկ հիմա ինքնուրույն է քայլում
Հանրապետական Մանկական Վերականգնողական Կենտրոն-ը հայտարարություն է տարածել գրելով․ «ՀՀ առողջապահության նախարարություն ֆինանսավորմամբ իրականացնում ենք 18+ տարեկան հիվանդների վերականգնողական բուժում։
Առաջին ֆոտոյի տղամարդը կենտրոն եկավ սայլակով, իսկ հիմա ինքնուրույն է քայլում ու դեռ ավելիին կհասնի:
Երկրորդում` Գոռն է, մեր կենտրոնում մեծացած տղան, ով մի քանի տարի չէր ստանում վերականգնողական բուժում, իսկ հիմա ոչ միայն շատ արդյունավետ աշխատում է իր թերապիստ Անդրանիկի հետ, այլև ազատ ժամերին ոգևորում է ծնողներին, երեխաներին և իր օրինակով ապացուցում, որ ամեն ինչ հնարավոր է, եթե կա հավատ և պայքար:
Ի դեպ Գոռը ուսանող է, հասցնում է նաև դասերի գնալ»:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ կիսվելով այս գրառմամբ ֆեյսբուքյան իր էջում հավելել է․«Լավ լուր առավոտ կանուխ:
Մեծահասակների վերականգնողական ծառայությունների շնորհիվ, որոնք այս տարի պետական պատվերի շրջանակներում ներդրվեցին Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում, ունենք նման հրաշալի արդյունքներ։
Կենտրոնի տնօրինության հետ ունենք նաև պայմանավորվածություն՝ մյուս տարի էլի ավելի ընդլայնել մատուցվող բուժօգնության ծավալը»։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...