«Էրեբունի-Երևան»-ի 2801-ամյակը կնշվի հոկտեմբերի 19-ին. բյուջեն` շուրջ 150 մլն դրամ
«Էրեբունի-Երևան»-ի 2801-ամյակը կնշվի հոկտեմբերի 19-ին։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Տոնակատարությունների անցկացումը նախատեսված է հոկտեմբերի 19-ին, տոնակյատարություններն անցկացվելու են բոլոր վարչական շրջաններում՝ համաչափ»,- ասել է նա:
Tert.am-ի հարցին՝ տոնակատարությունների անցկացման բյուջեն որքա՞ն է նախատեսված, Կարապետյանը պատասխանեց. «Շուրջ 150 մլն դրամի մասին է խոսքը: Ուզում եմ շեշտել, որ անցած տարվա համեմատ շուրջ տասն անգամ բյուջեն կրճատվել է, չնայած, անցած տարի հոբելյանական էր, մի քիչ հասկանալի է, սակայն դրա նախորդ տարիների համեմատ էլի շատ, զգալիորեն, անգամներով բյուջեն կրճատվել է»:
Իսկ թե ինչ միջոցառումներ են նախատեսվում, Հակոբ Կարապետյանն ասաց, որ կլինի ասուլիս, որի ընթացքում ամբողջ ծրագիրը կներկայացվի: «Անպայման մյուս շաբաթվա ընթացքում ծրագրերը կներկայացնենք»,- ասել է նա:
Կարապետյանը նշեց, որ երբեմն Էրեբունի-Երևանի տոնակատարությունները նշվում են հոկտեմբեր ամսվա առաջին տասնօրյակի ավարտին, երբեմն՝ երկրորդ տասնօրյակի ընթացքում։ «Այս տարի որոշվել է, որ ամսի 19-ին կանցկացվի»,- ասել է Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...