ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նորածնի կոշիկներ՝ Առողջապահության նախարարին. Մարինա Խաչատրյան
Երևանի ավագանու նախկին անդամ, նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերից հայտնել է, որ Առողջապահության նախարարության դիմաց է և ցանկանում է նորածնի կոշիկ նվիրել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին՝ այդպիսով, նպատակ ունենալով նախարարության ուշադրությունը հրավիրել վերջերս բավականին հաճախ դարձած նորածինների մահացության դեպքերի վրա։
«Մենք ականատես ենք լինում ծննդատներում նորածինների եւ մայրերի մահացության դեպքերի, եւ չգիտես ինչու, որեւէ լուրջ արձագանք չկա, քաղաքացիներին ոչինչ չի բացատրվում, ինչպես միշտ Առողջապահության նախարարությունը շարունակում է իր գործելաոճը, այսօր էլ հարվածի տակ են ընկնում բժիշկները»,–նշել է նա։
Մարինա Խաչատրյանի խոսքով՝ ինքը ընտրել է խնդրի մասին ահանգելու այդ տարբերակը.
«Սա այն նորածինների կոշիկներն են, ովքեր ծնվել են, բայց մեզ համար անհայտ պատճառներով՝ նրանց ծնողները եւ հայ ազգը կորցրել է նրանց: Սա մեծ ցավ է: Ես ընտրել եմ ահազանգելու այս տարբերակը: Նախկինում՝ ԽՍՀՄ տարիներին, բոլոր մահացության դեպքերը քննարկման առարկա էին դառնում, ինչո՞ւ դա այսօր չի կատարվում»։
Նա նորածնի կոշիկը փոխանցեց նախարարության աշխատակացին, որը խոստացավ այն տալ նախարարին։