ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Խաչատուրյան քույրերի նկատմամբ հոր կողմից բռնության տեսանյութ
Համացանցում է հայտնվել կերած կոնֆետների պատճառով Խաչատրյան քույրերի պատիժը, որը բջջային հեռախոսով նկարահանել էր նրանց հայրը: Սեպտեմբերի 30-ին, տեսանյութը հրապարակելու է kp.ru-ն:
Կադրերում երեւում է, թե ինչպես է Միխայիլ Խաչատուրյանը բղավում աղջիկների վրա այն պատճառով, որ նրանք չափից ավելի շատ կոնֆետ են կերել: Իրենք՝ աղջիկները կանգնած են արտասվաթոր դեմքերով եւ վախենում են շրջվել հոր կողմը: Ինչ-որ պահի Միխայլն ուժով ոտքով հրում է կրտսեր դստերը:
Մարիա, Անգելինա եւ Քրիսթինա Խաչատրյանները ձերբակալվել էին 2018 թվականի հուլիսին: Քննության վարկածով՝ նրանք հորը սպանել էին նրա կողմից պարբերական հակաիրավական բռնի գործողությունների պատճառով: Աղջիկները պատմել են, որ մի քանի տարի հանդուրժել են հոր կողմից ծանակումները, ֆիզիկական եւ սեռական բռնությունը: Հանցագործության պահին նրանք 17, 18 և 19 տարեկան էին:
Գործի քննությունն ավարտվել է այս տարվա հունիսին: Աղջիկներին մեղադրում են նախնական համաձայնությամբ անձանց խմբով սպանության մեջ: Նրանց հոր՝ Միխայիլի դեմ քննիչները քրեական գործ չեն հարուցել դուստրերին բռնության ենթարկելու համար, սակայն օգոստոսի 20-ին քննությունը հաստատել է քույրերի նկատմամբ բռնության փաստերը: Չնայած դրան, «Տղամարդու պետություն» շարժման անդամները պահանջում են սպանության համար աղջիկներին առավելագույն պատժի ենթարկել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիմ Քարդաշյանը Էջմիածնում մկրտեց երեխաներին․ NEWS.am
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ երեկոյան ժամանել է Երեւան, քիչ առաջ մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պիտի ցմահ նստեք․մահացած երեխայի ծնողները մեղադրում են հիվանդանոցին
«Արմենիա» ԲԿ-ի ծննդատանը սեպտեմբերի 24-ին նորածին է մահացել: Մահացած նորածնի հայրն իր երեխայի մահվան մեջ մեղադրում է ԲԿ-...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...