ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Անվերջանալի հերթեր և հերթը խախտող վարորդներ «ՄՌՈւ»-ի մոտ
Aurora News-ը քիչ առաջ տեսանյութ է ստացել քաղաքացուց, որում երևում է Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում հերթում սպասող մեքենաների անվերջանալի շարքն ու հերթը խախտող վարորդները։
Հիշեցնենք՝ օրեր առաջ «ԱՎՐՈՐԱ ՄԵԴԻԱ»-ն բաց նամակով դիմել է՝ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակտար՝ առաջին փոխոստիկանապետ Արման Սարգսյանին և Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանին նշված խնդրով։
Բաց նամակը ներկայացնում ենք ստորև․
Հարգելի պարոն Սարգսյան, պարոն Կարապետյան,
Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում «փողով հերթ պահողների» խնդիրն այնքան արդիական է դարձել, որ քաղաքացիներն ամեն օր բազմաթիվ զանգերով դիմում են ռադիո «Ավրորայի» խմբագրություն։ Հաշվի առնելով որոշ հանգամաքներով պայմանավորված անվերջանալի հերթերն ու վերլուծելով մեր ստացած զանգերի բովանդակությունը՝ առաջարկում ենք Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնում պայմանականորեն 18։00-24։00-ը վճարովի աշխատանքային ժամեր սահմանել։ Վստահեցնում ենք, որ քաղաքացիները ավելի մեծ սիրով այդ գումարը կուղղեն պետբյուջե, քան կտրամադրեն մարդկանց, որոնք ապօրինի գործունեությամբ զբաղվելուց բացի տեղում վեճերի պատճառ են դառնում։ Նշենք նաև, որ նման կերպ քաղաքացիները կկարողանան որոշ չափով խուսափել հերթերից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիմ Քարդաշյանը Էջմիածնում մկրտեց երեխաներին․ NEWS.am
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ երեկոյան ժամանել է Երեւան, քիչ առաջ մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել է Խաչատուրյան քույրերի նկատմամբ հոր կողմից բռնության տեսանյութ
Համացանցում է հայտնվել կերած կոնֆետների պատճառով Խաչատրյան քույրերի պատիժը, որը բջջային հեռախոսով նկարահանել էր նրանց հա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պիտի ցմահ նստեք․մահացած երեխայի ծնողները մեղադրում են հիվանդանոցին
«Արմենիա» ԲԿ-ի ծննդատանը սեպտեմբերի 24-ին նորածին է մահացել: Մահացած նորածնի հայրն իր երեխայի մահվան մեջ մեղադրում է ԲԿ-...