Ռոստովում ՀՀ հյուպատոսությունը հերքել է հայ տղայի հանդեպ բժիշկների կողմից բռնության լուրը
Դոնի Ռոստովում Հայաստանի գլխավոր հյուպատոսությունն անդրադարձել է Դոնի Ռոստովում աշխատանքի ժամանակ էլեկտրական ցնցում ստանալու հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված Ռոման Բաբայանի նկատմամբ բժիշկների վատ վերաբերմունքի վերաբերյալ սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությանը:
Հյուպատոսությունից հայտնում են, որ տարածված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչները երկու անգամ այցելել են վերակենդանացման բաժանմունքում գտնվող Ռոմանին: Ռոմանի հետ զրույցում նա անձամբ հերքել է տեղեկությունները բժիշկների կողմից իրեն ծեծելու և վատ վերաբերմունքի մասին, ինչպես նաև ասել, որ ինքն Ուզբեկստանի Հանրապետության քաղաքացի է:
Հիվանդանոցի այրվածքների բաժանմունքի վարիչ Հարություն Դոմբաևը հայտնել է, որ տուժածի վիճակը ծանր է, և տղամարդուն կվիրահատեն՝ կատարելով մաշկի փոխպատվաստում:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...