Դատախազությունը քրեական գործ չի հարուցի դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա հարձակման դեպքի առթիվ
Դատարանների, այդ թվում Սահմանադրական դատարանի մուտքը շրջափակելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվել են նյութեր, որոնցով որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժել, Aysor.am-ի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից։
«Որոշումը բողոքարկվել է վերադաս դատախազին, որի քննարկման արդյունքում 20.06.2019-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին: Որոշումը բողոքարկվել է դատարան», - ասել են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Ուշագրավ է, որ դատավոր Աննա Դանիբեկյանի կողքով քայլելու և ուղիղ եթերում հարցեր տալու համար ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները կալանավորվել են, իսկ ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի վրա իշխանության աջակիցների հարձակման դեպքի կապակցությամբ դատախազությունն անգամ քրեական գործի հարուցումն է մերժել:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...