Արարատի մարզպետարանի մոտ իրականացվող ակցիայից բերման է ենթարկվել 5 անձ
Արարատի մարզպետարանի մոտից ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել 5 անձ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար (Ոստիկանության օրինական պահանջը չկատարելը):
Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական վարչությունից՝ հավելելով, որ այս պահին կազմվում են համապատասխան արձանագրություններ:
Հիշեցնենք, որ խոսքն Արարատի մարզպետարանի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ընթացքում բերման ենթարկվածների մասին է:
Նորաշենի նախկին գյուղապետ Նորայր Գրիգորյանին իր պաշտոնում վերականգնելու պահանջով Արարատի մարզպետարանի դիմաց ընթացող ակցիայի ընթացքում այսօր առավոտյան իրավիճակը լարվեց, որից հետո ոստիկանությունը բերման ենթարկեց մի քանի քաղաքացու, այդ թվում՝ համայնքապետի պաշտոնակատար Արտակ Հարությունյանին:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Խոշոր ավտովթար Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին. կա 1 զոհ և 14 վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսը,...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...
9 ամսական երեխան պատվաստումից հետո ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ կսօրին, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Երևանի Արաբկիր բժշկական կենտրոն է տեղափոխվել...