Դանակահարություն՝ Հանրապետության հրապարակում
Գիշերը՝ 00․50-ի սահմաններում, ոստիկանության Շենգավիթի բաժնում Շենգավիթ բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ դանակահարված 23-ամյա քաղաքացի է տեղափոխվել։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Մինչ բժիշկները պայքարել են վիրավորի կյանքի համար, ոստիկանության ծառայողները, համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ երիտասարդը դանակահարվել է Հանրապետության հրապարակում։
Քիչ առաջ ոստիկանության ծառայողները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել Երևանի բնակիչ 22-ամյա Վլադիմիր Վ.-ին։
Փաստի ատթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրգործ և քանի որ դեպքը տեղի է ունեցել Կենտրոն վարչական շրջանում, հարուցված քրեական գործը փոխանցվելու է ոստիկանության կենտրոնական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Խոշոր ավտովթար Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին. կա 1 զոհ և 14 վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսը,...
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...