Ադրբեջանցուն սպանած Արման Առաքելյանը կփոխադրվի Հայաստան
Ռուսաստանում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանը կփոխադրվի Հայաստան:
Այս մասին NEWS.am-ին հայտնել է նրա որդին` Գուրգեն Առաքելյանը:
«Փոխադրումը տեղի կունենա 1-2 ամսից, որոշակի գործընթաց կա փոխադրման հետ կապված, որը չի ավարտվել»,-ասել է նա:
Նշենք, որ Ռուսաստանը պատրաստ է եղել Արման Առաքելյանին փոխադրել Հայաստան, սակայն նախկին Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նպատակահարմար չէր գտել:
Հիշեցնենք, որ ՌԴ–ում ադրբեջանցուն սպանելու համար 18 տարվա ազատազրկման դատապարտված Արման Առաքելյանն արդեն 4 տարի պատիժը կրում է Մուրմանսկի բանտում։ Նա ադրբեջանցուն սպանել է, երբ վերջինն իր սրճարանում հայհոյանքներ է հնչեցրել հայերի հասցեին եւ կոտրել պատից կախված հայ ազգի հերոսների նկարները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նրա որդին եւ հարազատները բողոքի ակցիա են իրականացրել կառավարության առաջ՝ պահանջելով կազմակերպել Առաքելյանի արտահանձնումը։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...