86 տարի առաջ այս օրն իրականացվեց առաջին՝ Թբիլիսի-Երևան չվերթը
86 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 30-ին, իրականացվեց առաջին՝ Թբիլիսի-Երևան չվերթը, որն էլ դարձավ Հայաստանի Հանրապետության քաղավիացիայի ստեղծման պատմության սկիզբը: «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ Քաղավիացիայի առաջին ղեկավարը եղել է Գեղամ Ղարիբջանյանը։
Այդ օրվանից անցել են տարիներ, քաղավիացիան ունեցել է բազմաթիվ ղեկավարներ, բայց բոլորի նպատակը եղել է մեկը՝ զարգացնել հայկական ավիացիան:
«Զվարթնոց» օդանավակայանը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օրը:
«Մեր ցանկությունը ևս նույնն է՝ զարգացում հայկական քաղաքացիական ավիացիային: Թող որ երկնքում սավառնող օդանավերը լինեն անասելի շատ, իսկ անվտանգությունը լինի ուղեկից: Շնորհավո՜ր սեպտեմբերի 30, շնորհավո՜ր հայկական ավիացիայի օր»,- ասված է «Զվարթնոց» օդանավակայանի հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...