Ընտրողին օգնելու համար վիճաբանություն Լճափ համայնքի ընտրատեղամասում. Հետք
Գեղարքունիքի մարզի Լճափ համայնքի թիվ 19/2 ընտրատեղամասում քվեարկությունը սկսվեց բավականին ակտիվ, նույնիսկ վիճաբանություն առաջացավ ընտրողին օգնելու համար։ Այս մասին հայտնում է Hetq.am-ը:
Ընտրողը հայտարարում էր, որ ինքը ի վիճակի է ընտրել, իսկ վստահված անձանցից մեկը, որը դեռ նույնիսկ չէր գրանցվել, պնդում էր, որ չի կարող. «Իմ հարևանն է ես չգիտեմ կարող է քվեարկել, թե ոչ»։ Հանձնաժողովի նախագահ Տիգրան Գասպարյանը պահանջեց, որ ոչ ոք չուղղորդի։
Համայնքի ղեկավարի թեկնածուները չորսն են՝ Գևորգյան Վալտեր (Լճափի միջնակարգ դպրոցի պահակ), Հովսեփյան Արսեն, Շահբազյան Արթուր, Սիմոնյան Հայկ (համայնքի ղեկավար):
Քվեարկեց նաև ինքնաառաջադրված, ապա ինքնաբացարկ ներկայացրած Լճափ համայնքի ղեկավարի տեղակալ Սահակյան Նիկոլան։ Մեր հարցին, թե ինչու հրաժարվեց մասնակցել ընտրություններին, տեղակալը պատասխանեց. «Թեկնածուները շատ էին, և ես համարեցի, որ առանց դրա էլ կկարողանամ օգնել իմ գյուղին, այստեղ եմ ծնվել ու մեծացել և շատ լավ գիտեմ այն»։
Լճափ համայնքը ունի 878 գրանցված ընտրող։
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...