ՏԻՄ ընտրություններին քվեարկության մասնակիցների թիվը ժամը 17.00-ի դրությամբ կազմել է 39.20 տոկոս
Այսօր 19 համայնքներում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քվեարկության մասնակցության թիվը 17.00-ի դրությամբ կազմել է 39.20 տոկոս, ընտրության իրավունք ունեցող 44339 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 17379 ընտրող։
Ինչպես տեղեկացնում է ԿԸՀ-ը.
Արեւաբույր համայնքում քվեարկության իրավունք ունեցող 952 քաղաքացիներից 17.00-ի դրությամբ քվեարկել է 483 ընտրող (50.74 տոկոս)։
Մրգանուշում քվեարկության իրավունք ունեցող 916 քաղաքացիներից քվեարկել է 513 ընտրող (56.00 տոկոս)։
Արտաշատում քվեարկության իրավունք ունեցող 21715 քաղաքացիներից քվեարկել է 7121 ընտրող (32.79 տոկոս)։
Փարաքարում 6852 ընտրողներից քվեարկել է 2278-ը (33.25 տոկոս)։
Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում քվեարկության իրավունք ունեցող 1530 քաղաքացիներից քվեարկել է 741 ընտրող (48.43 տոկոս)։
Զարթոնքում քվեարկության իրավունք ունեցող 1586 քաղաքացիներից քվեարկել է 932 ընտրող (58.76 տոկոս)։
Տանձուտում քվեարկության իրավունք ունեցող 1551 քաղաքացիներից քվեարկել է 807 ընտրող (52.03 տոկոս)։
Նոր Կեսարիայում քվեարկության իրավունք ունեցող 1200 քաղաքացիներից քվեարկել է 654 ընտրող (54.50 տոկոս)։
Ղազարավանում քվեարկության իրավունք ունեցող 410 քաղաքացիներից քվեարկել է 239 ընտրող (58.29 տոկոս)։
Շղարշիկում քվեարկության իրավունք ունեցող 403 քաղաքացիներից քվեարկել է 73 ընտրող (18.11 տոկոս)։
Գեղարքունիքում 1397 ընտրողից 628-ն են մասնակցել քվեարկությանը (44.95 տոկոս)։
Լճափում 878 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 472-ը (53.76 տոկոս)։
Վանեվանում 261 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 193-ը (73.95 տոկոս)։
Լուսաղբյուրում 805 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 281-ը (34.91 տոկոս)։
Լոռու մարզի Եղեգնուտ համայնքում 647 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 301-ը (46.52 տոկոս)։
Չկալով համայնքում 134 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 71-ը (52.99 տոկոս)։
Գետափում 668 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 381-ը (57.04 տոկոս)։
Սարիգյուղում 993 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 377 -ը (37.97 տոկոս)։
Խաշթառակում 1441 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 834-ը կամ ընտրողների 57.88 տոկոսը։