Կոտայքի մարզում վրաերթի են ենթարկել 5-ամյա երեխայի
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Օհանավան գյուղի բնակիչ, 28-ամյա Վահե Գրիգորյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Արգել գյուղի ճանապարհի 1-ին կմ հատվածում վրաերթի է ենթարկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտուց հանկարծակի ճանապարհը անցնող, նույն գյուղի բնակիչ, 5-ամյա Ա. Մ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Աբովյան բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած բժիշկների խումբը Վ, Գրիգորյանի ուղեկցությամբ երեխային տեղափոխել են Աբովյան բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխայի կյանքին և առոջությանը վտանգ չի սպառնում, իսկ վարորդ Վ. Գրիգորյանը աշխատում է ոստիկանության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում՝ որպես տեսուչ:
Նմանատիպ հոդվածներ
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Խոշոր ավտովթար Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին. կա 1 զոհ և 14 վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսը,...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...