Բանակցությունները հավերժ շարունակվել չեն կարող. Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարով
Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում հայտարարել է, որ անցած 12 ամիսներին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի եղել: Նա դա բացատրել է նրանով, որ Հայաստանի իշխանությունները հետաքրքրված չեն հարցի խաղաղ լուծմամբ:
Նա հավելել է, որ Երևանը իր հայտարարություններով վիժեցնում է այդ գործընթացը և խոչընդոտում քաղաքական հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ընդ որում, Ադրբեջանը տրամադրված է առավելագույնս շուտ հիմնախնդրի լուծմանը:
Մամեդյարովը նաև նշել է, որ բանակցությունները հավերժ շարունակվել չեն կարող և չպետք է սահմանափակեն ինքնապաշտպանության իրավունքը՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և միջազգային իրավունքի:
Նմանատիպ հոդվածներ
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բուժկենտրոն
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տե...
Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին ժամանեց Երևան։ Զվարթնոց օդանավ...
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
Դուք մի անհանգստացեք, որ մենք որևէ մեկի հետ բարեկամություն կանենք՝ ընդդեմ Հայաստանի. Լուկաշենկոն` Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` սեպտեմբերի 30-ին, հանդիպում է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով Հ...