Արարատի մարզում 31-ամյա տղամարդը սղոցն ու դանակը ձեռքին սպառնացել է կտրել ոստիկանների պարանոցը
Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Մասիսի բաժին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի Նոր Թաղամասի 35 շենքի 14 բնակարանում խառնաշփոթ վիճակ է և խնդրել է, որպեսզի նշված հասցե շտապ ոստիկան մոտենա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ նշված տան բնակիչ, 31-ամյա Վրեժ Գ.-ն, գտնվելով ոչ ադեկվատ վիճակում, աջ ձեռքին եղել է սղոց, իսկ ձախ ձեռքին դանակ, սպառնացել է, որ ոստիկանների պարանոցը կտրելու է: Ոստիկանների և փրկարարների ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ, որը տևել է մոտ 3 ժամ, Վրեժ Գ.-ն, սղոցը թողնելով տանը, դանակով դուրս է եկել տնից: Ոստիկաններն ու փրկարարները հետապնդելով նրան, հարևան շենքի դիմաց վնասազերծել են, ձեռքից խլելով դանակը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Վրեժ Գ.- ն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Նուբարաշենի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Արտենի-Քարակերտ ավտոճանապարհին. կա 1 զոհ և 14 վիրավոր
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում, ԿԱՎԶ մակնիշի ավտոբուսը,...
Արցախում զինվոր է զոհվել
Սեպտեմբերի 28-ին` ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում...
Վայոց Ձորի մարզում առվակում հայտնաբերվել է 1 տարեկան տղային դի
Սեպտեմբերի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18։40-ի սահմ...
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...