Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել կառավարությունում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությանը վերաբերող հարցեր:
Քննարկումը ծավալվել է, մասնավորապես, ռազմավարությամբ նախատեսված հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձևավորման շուրջ: Անդրադարձ է եղել Հակակոռուպցիոն կոմիտեի՝ որպես կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող մասնագիտացված մարմնի ստեղծմանը, գործունեության շրջանակին և ուղղություններին: Այս համատեքստում քննարկվել են քննչական և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացմանը, ինչպես նաև այդ նպատակով համապատասխան մասնագետների պատրաստմանը/վերապատրաստմանը, փորձագիտական ներուժի ձևավորմանն առնչվող և այլ հարցեր:
Վարչապետ Փաշինյանը նկատել է՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի գործունեության արդյունավետության առումով կարևոր է այդ համակարգում որակյալ և փորձառու մասնագետների ներգրավումն ու պատրաստումը, իրավապահ մարմինների միջև սերտ համագործակցությունը և փորձի փոխանակումը: Կառավարության ղեկավարը կարևորել է Հակակոռուպցիոն ռազմավարության համապարփակ մշակմանը միտված շահագրգիռ միջգերատեսչական քննարկումները և հանձնարարել վերջնական տարբերակի պատրաստման աշխատանքներն ավարտին հասցնել սահմանված ժամանակացույցին համապատասխան:
Նմանատիպ հոդվածներ
Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին ժամանեց Երևան։ Զվարթնոց օդանավ...
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բուժկենտրոն
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տե...