Որոշ փողոցներում երթևեկը կսահմանափակվի
ՃՈ-ն տեղեկացնում է, որ Սինգապուրի Հանրապետության վարչապետի Հայաստանի Հանրապետություն պաշտոնական այցի, ինչպես նաև ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի կապակցությամբ մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը սահմանափակվելու է: Մասնավորապես՝ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 08.00-ից 15.00-ն, փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային – Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային-Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը, ժամը 14.30-ից 17.00-ն փակ են լինելու նաև Աբովյան փողոցը՝ Աբովյան – Թումանյան խաչմերուկից Աբովյան – Արամաի խաչմերուկը և Պուշկինի փողոցը՝ Պուշկին – Հին Երևանցի խաչմերուկից Սախարովի հրապարակ:
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 08.00-ից 17.00-ն, փակ է լինելու Անտառային փողոցը՝ Անտառային – Լեռ Կամսարի խաչմերուկից Անտառային – Դեմիրճյան խաչմերուկը: Նույն օրը՝ ժամը 12.00-ից 17.00-ն, փակ են լինելու նաև Բաղրամյան պողոտան՝ Բաղրամյան – Պռոշյան խաչմերուկից Բաղրամյան – Դեմիրճյան խաչմերուկը, և ժամը 17.00-ից 20.00-ն Պռոշյան և Պարոնյան փողոցները՝ Բաղրամյան – Պռոշյան խաչմերուկից Մաշտոց – Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը:
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...