Կոռումպացված համակարգի արդարադատության ոլորտը ձախողած նախկին նախարարը պետք է առնվազն լռի. Ռուստամ Բադասյան
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանել է նախկինում ԱՆ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, որտեղ տիկին Հովհաննիսյանը հորդորել էր նախարարին հանգիստ նստել տեղն ու լռել: Ռուստամ Բադասյանի պատասխան գրառման մեջ ասվում է.
«Լրագրողներին զանգելու և իրեն հարց ուղղելու խնդրանքով հանդես գալու և ոգևորված բառակույտ արտահայտելու նուրբ արվեստը: Մարդկայնորեն հասկանում եմ տիկնոջը՝ ձախողված արդարադատության համակարգ, զրո բարեփոխում, միջազգային կառույցների կողմից բացասական գնահատականներ: Նաև հասկանում եմ, որ միջազգային կառույցներին Արդարադատության նախարարության գործունեության վերաբերյալ որևէ բացասական գնահատական տալու չհաջողված փորձերը վերջնականապես վհատեցրել են տիկնոջը և այդ տիկինն, այլևս որևէ փաստարկ չունենալով անդրադարձել է նախկին կոռումպացված համակարգի պայմաններում իմ՝ բանակից ազատման թեմային:
Հաշիվն արդեն կորցրել եմ, թե որերորդ անգամն եմ առաջարկում ցանկացած լրագրողի մասնակցությամբ անցնել փորձաքննություն և այդ փորձաքննության տվյալները հրապարակային ներկայացնել հանրությանը: Այս ամենից հետո, երբ որևէ արձագանք չկա, կրկին ու կրկին շահարկվում է բանակից ազատվելու օրինականությունը, հասկանում եմ թե որքան այլ բան փնտրել-գտնելու ձախողված փորձեր են եղել: Հ.Գ. Կարծում եմ, որ կոռումպացված համակարգի արդարադատության ոլորտը ձախողած նախկին նախարարը պետք է առնվազն ԼՌԻ»:
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին ժամանեց Երևան։ Զվարթնոց օդանավ...
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է «Իզմիրլյան» բուժկենտրոն
Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատել է այն տե...