Ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը Հայաստանում է
Հայազգի աշխարհահռչակ գիտնական, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Յուրի Հովհաննիսյանը Հայաստանում է։ Նա հանգրվանել է «Ալեքսանդր» հյուրանոցում։ Տեղեկացանք, որ մեծանուն գիտնականին է այցելել Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։ Նրան խնդրեցինք մանրամասներ ներկայացնել գիտնականի հետ զրույցից․
«Յուրի Հովհաննիսյանը միշտ էլ գալիս է, սա իր հերթական այցելությունն էր, այստեղ ինքը բազմաթիվ ընկերներ և բարեկամներ ունի։ Այցելությունը ուղղակի մասնավոր բնույթ էր կրում, ամեն այցելության ժամանակ մենք քննարկում ենք, թե Հայաստանում գիտության ոլորտում ինչեր են կատարվում, ինչ բարեփոխումներ ենք նախատասում ապագայի համար, խոսել ենք ֆիզիկայի ինստիտուտի մասին, թե այնտեղ ինչ բարեփոխումներ են ենթադրվում, համալսարանի մասին և այլն։ Ինքը ամեն տարի միշտ գալիս է։ Նպատակներից մեկն էլ, իհարկե, ԵՊՀ 100-ամյակն էր։
Բացի այդ, Դուք գիտեք, որ 2019 թվականը հայտարարվել է Մենդելեևի աղյուսակի 150 ամյակի տարին, և ակադեմիայում եղավ դրան նվիրված խորհրդակցություն, Հովհաննիսյանը դասախոսություն կարդաց, և ելույթ ունեցավ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Հարությունյանը։
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...