Սեպտեմբերի 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ի գիշերը, 29-30-ը, հոկտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 28-ի ցերեկը և 29-ի գիշերը կնվազի 3-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։

 

Երևան քաղաքում ևս սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 28-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 

 

Երևան քաղաքի սեպտեմբերի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`            33.80C (2002 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`                2.40C (1992 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`           18.40C