Հասարակություն

«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ 100 զինհաշմանդամ ստացել է վերականգնողական բուժում

«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ 100 զինհաշմանդամ ստացել է վերականգնողական բուժում
«Իմ քայլը» հիմնադրամի տրամադրած ֆինանսական միջոցներով «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»  զինծառայության ընթացքում վիրավորում ստացած, հաշմանդամություն ունեցող 100 անձ ստացել է…

«Իմ քայլը» հիմնադրամի տրամադրած ֆինանսական միջոցներով «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»  զինծառայության ընթացքում վիրավորում ստացած, հաշմանդամություն ունեցող 100 անձ ստացել է վերականգնողական բուժում: Ընթացքի մեջ է լոգոպեդի, հոգեբանի նոր սենյակների և կինեզոթերապիայի նոր դահլիճի բացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց հիմնադրամի Սոցիալական և առողջապահական ծրագրերի համակարգող Գայանե Ղազարյանը:

 

«Առողջապահության ոլորտում մեր հիմնական ծրագիրը  զինվորական ծառայության արդյունքում վիրավորում ստացած և հաշմանդամություն ունեցող զինվորների վերականգնումն է: Դա արվում է «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնը ֆինանսավորելով: Կենտրոնում տղաներին տալիս են ոչ միայն վերականգնողական բուժում, այլ նաև աշխատում են նրանց սոցիալական ադապտացիայի, ինտեգրացիայի վրա` իրականացվում է նաև նոր հմտությունների զարգացում: Սա մեզ համար շատ կարևոր մոտեցում է: Մեր տրամադրած ֆինանսավորմամբ կենտրոնում արդեն 100 զինվոր ստացել է վերականգնողական բուժում` ներառյալ ատամնաբուժությունը և դեղորայքը»,-ասաց Ղազարյանը:

 

Նա նշեց` նույնիսկ արտասահմանյան վերականգնողական շատ կենտրոններում ատամնաբուժությունը չի մտնում ծառայությունների մեջ: Կենտրոնում արդեն բացվել է 8 նոր սենյակ, գնվել են նոր բժշկական սարքավորումներ, անձնակազմը ամբողջությամբ վերապատրաստվել է: Կենտրոնում բացվել է նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունք, ամրացվել է մասնաշենքի միջնամասը:

 

«Նախատեսվում է, արդեն ընթացքի մեջ է լոգոպեդի նոր սենյակի, հոգեբանի նոր սենյակի և կինեզոթերապիայի նոր դահլիճի բացումը: Այս ամենի համար վերականգնողական կենտրոնին արդեն հատկացվել է 155 մլն դրամ»,-նշեց Ղազարյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250