«Հայփոստը» չի մասնավորեցվի. Նարեկ Բաբայան
ՀՀ կառավարությունը հրաժարվել է Հայաստանի փոստի ազգային օպերատոր «Հայփոստի» սեփականաշնորհումից։ Այս մասին ԱԺ–ում հայտարարեց ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը։
«Հայփոստ» ազգային օպերատորը շատ կարևոր է նախևառաջ հանրապետության գյուղերի համար, որտեղ նա հաճախ հանդես է գալիս որպես պետական ծառայությունների միակ մատակարար, ավելացրեց Բաբայանը։
«Չէ՞ որ փոստի ազգային օպերատորը զբաղվում է ոչ միայն թղթային փոստով և ծանրոցներով։ Փոստում, օրինակ, կենսաթոշակներն են տալիս։ Իսկ ապագայում մենք մտադիր ենք ընդլայնել նաև փոստի միջոցով տրամադրվելիք պետական ծառայությունների ցանկը։ Այսպիսով, փոստային բաժինները կդառնան պետական ծառայությունների կենտրոններից մեկը», – նկատեց Բաբայանը։
Այդպիսով` փոստային ծառայության աշխատանքը, նույնիսկ կորուստներով աշխատելու դեպքում, պետք է ապահովվի պետության կողմից, կարծում են Կոմիտեում։
Մասնավորեցման ծրագրից հանվել է նաև «Էներգոիմպեքս» ընկերությունը։ Իրավական դաշտում առկա փոփոխությունների համաձայն, պետական այս ընկերությունը կմնա միակ սուբյեկը, որն իրավունք ունի էլեկտրաէներգիա արտահանել և ներմուծել։ «Հայաստանի բարձրավոլտ էլեկտրացանցերը», նախկինի նման, ապահովելու են հարևանների հետ Հայաստանի էներգահամակարգի տեխնիկական կապը, սակայն հարցի կոմերցիան մասով (այսինքն` պայմանագրեր Վրաստանի և Իրանի հետ) արդեն չեն զբաղվի։
Այս պայմաններում թրեյդեր ընկերությունը էլեկտրաէներգիայի արտաքին առևտրով զբաղվելու համար պետք է մնա պետության վերահսկողության տակ նույնիսկ այն դեպքում, երբ դա ձեռնտու չէ կոմերցիոն առումով, սակայն անհրաժեշտ է պետության շահերից ելնելով։
Հիշեցնենք, որ և՛ ազգային փոստը, և՛ «Էներգոիմպեքսը» մասնավորեցնել առաջարկում էր երկրի նախկին իշխանությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...