Էջմիածնում առաջին անգամ կանցկացվի Քուֆթայի փառատոն
Հոկտեմբերի 8-ին Էջմիածինը նշում է հիմնադրման 2704-ամյակը: Այդ օրը քաղաք այցելելու կարևորագույն պատճառներից մեկն էլ Քուֆթայի (կոլոլակ) փառատոնն է:
Առաջին անգամ անցկացվող Քուֆթայի (կոլոլակ) փառատոնը շատ լավ հնարավորություն է ծանոթանալու հայկական ավանդական ուտեստներից մեկի՝ քուֆթայի և հատկապես Էջմիածնի քուֆթայի համին և պատրաստման գաղտնիքներին:
Էջմիածնի խոհանոցում թե´ բույրով, թե´ համով առանձնանում է քուֆթան/կոլոլակը. այս մասին խոսում են բոլորը: Այստեղ քուֆթա/կոլոլակ պատրաստում են անհիշելի ժամանակներից: Քաղաքում անգամ հայտնի է «քուֆթաչիների»՝ քուֆթա պատրաստողների փողոցը, որտեղից կարող ես գնել լավագույն քուֆթան։
Բոլոր նրանց, ում հետաքրքրում է ուտեստը, դրա պատրաստման տարբեր եղանակները, հոկտեմբերի 8-ին սիրով հրավիրում ենք Էջմիածին:
Փառատոնը սկսվելու է ժամը 14:30-ին՝ Էջմիածնի համայնքապետարանի հարակից տարածքում: Փառատոնի ընթացքում նախատեսվում է ուտեստների համտես եւ ցուցահանդես-վաճառք: Խոստանում ենք նաեւ համեղ գինի: Փառատոնը ուղեկցվելու է հայկական ազգային պարով և երգ-երաժշտությամբ:
Նախաձեռնության հեղինակներն են Էջմիածնի համայնքապետարանը և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպությունը:
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...