Այս փայտե աղբամանները փոքրածավալ թափոնների համար են. Գևորգյան
«Կա մի պարզ ճշմարտություն, որը մեր համաքաղաքացիների մի մասը դեռ չի հասկացել. փոքր չափսերի այս փայտե աղբամանները նախատեսված են միայն փոքրածավալ թափոնների, ծխախոտի մնացորդների, այլ ոչ նկարում երևացող մեծ պարկերով աղբի համար», – այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը։
Նա կիսվել է սոցցանցային էջերից մեկի հրապարակումով, որտեղ երևում են Երևանի կենտրոնում լցված ու չդատարկված աղբամանները։
Տարոն Գևորգյանը բացատրել է, որ նախատեսվածի համաձայն, փոքր աղբամանները պետք է օրական 1 կամ 2 անգամ դատարկվեն, բայց եթե նույնիսկ օրը մի քանի անգամ դատարկվեն, չեն լինի դատարկ, մինչև մարդկանց ինքնագիտակցությունը չբարձրանա:
«Նկարներում ՝ Թումանյան փողոցի մի հատվածն է, որի անմիջական հարևանությամբ 200 մետր շառավիղով 1100 լիտր տարողությամբ շուրջ 10 մեծ աղբաման կա»,- հավելել է Գևորգյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...