Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում. Ռուբինյան
Վարչապետի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած տրամաբանությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շատ պարզ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:
«Կա հակամարտություն, հակամարտության վերաբերյալ տարվում են բանակցություններ: Հակամարտության հանգուցալուծումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով: Հակամարտության խաղաղ հանգուցալուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը գալիս են համաձայնության: Հետևաբար՝ հակամարտության հանգուցալուծումը պիտի ընդունելի լինի Արցախի, վերջինիս անվտանգության երաշխավոր Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:
Եթե Ադրբեջանը չի ընդունում այս պարզ իրողությունը, սա նշանակում է, որ Ադրբեջանը չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում, հետևաբար չի ուզում հանգուցալուծում: Ավելին՝ ադրբեջանցի պաշտոնյաների ապակառուցողական, մերժողական ու ռազմատենչ հայտարարությունները, որ Ադրբեջանը պատերազմի միջոցով կարող է գրավել Արցախը, Ադրբեջանում տարվող պաշտոնական հակահայկական քարոզը հիանալի կերպով ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի ուզում հակամարտության հանգուցալուծում, բանակցություններում ազնիվ չէ և էլ ավելի ամրապնդում այն անբեկանելի փաստարկը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- գրել է Ռուբինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթը զայրացրել է պաշտոնական Բաքվին
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաք...
ՀՐԱՏԱՊ․ Հակառակորդի անօդաչու սարք է խոցվել
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է...