Առաջադրված մեղադրանքը սխալ է. պաշտպան Աթանեսյանը՝ Վլադիմիր Գասպարյանի գործի մասին
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արարքին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական։ Այդ մասին նրա պաշտպանի բողոքին ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։ Պաշտպանի գրառումը՝ ստորև․
«Գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին մեր բողոքին ի պատասխան այսօր ստացել ենք սույն գրությունը, որը նախատեսված չէ գործող քրեադատավարական օրենքով: Ամեն դեպքում, ակնհայտ է, որ առաջադրված մեղադրանքը սխալ է և գլխավոր դատախազությունում ունեն նույնպիսի կարծիք: Չգիտեմ ինչ ցուցում է տրված քննիչին, բայց վստահ եմ, որ այս քրեական հետապնդումը չունի որևէ հիմք և ակնհայտ անօրինական է»:
Հիշեցնենք, որ 2019 թ. սեպտեմբերի 19–ին որոշում է կայացվել Վլադիմիր Գասպարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 375–րդ հոդվածի 2–րդ մասով (իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է նյութական ծանր հետևանքներ):
Ներկայումս Վլադիմիր Գասպարյանի առնչությամբ քրգործեր են քննվում նաև ԱԱԾ–ում և ՀՔԾ–ում։ Գասպարյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի միայն ՔԿ–ում քննվող գործով։
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...