«Ժողովուրդ». Ծանոթով գործի տեղավորելու սկզբունքն ամենևին էլ չի վերացել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
Խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով առաջնորդվելը պրոբլեմ է. սա Նիկոլ Փաշինյանի հայտնի սկզբունքն է: Թեպետ շատ են խոսում հենց վարչապետի եղբորորդու` Սիփան Փաշինյանի, ու Աննա Հակոբյանի եղբոր` Հրաչյա Հակոբյանի պատգամավորության մասին, բայց օրաթերթի խոշորացույցի տակ են հայտնվել նաեւ գործադիր-օրենսդիրում հաստատված էլի շատ այլ խնամի-ծանոթ բարեկամներ:
Ամուսիններ են Աժ փոխնախագահ Լենա Նազարյանն ու Պետգույքի կառավարման վարչության պետ Նարեկ Բաբայանը: «Հատ-հատ բոլորի ականջները ծամելու» սպառնալիքով հայտնի Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը ԱԺ համանուն խմբակցությունից Ծովինար Վարդանյանի քույրն է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ամուսին Դավիթ Կարապետյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է: Օրինակները բազմաթիվ են: Հետևությունը մեկն է` ծանոթով գործի տեղավորելու սկզբունքն ամենևին էլ չի վերացել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
«Իրատես». Ոստիկանությունն անցնելու է «հատուկ» ռեժիմի, ուժ ևս կկիրառվի
«Իրատես» թերթը գրում է. ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը վերստին ցնցելու է կառավարությունը, որից կտո...