Վերին Լարսում հայկական բեռնատարների վարորդներին ստիպում են խոշոր տուգանքներ վճարել
Դեռևս 10 օր առաջ Վերին Լարս հասած հայկական բեռնատարներից շատերին մինչ այս պահը թույլ չեն տալիս անցնել ռուս–վրացական սահմանը։ NEWS.am–ի հետ զրույցում Վերին Լարսում մնացած բեռնափոխադրող ընկերություններից մեկի տնօրեն Ռաֆիկ Հայրապետյանը հայտնել է, որ այս օրերին շատ քիչ մեքենաներ են բեռնվածության զննման գործընթացներն անցնելուց հետո հատել սահմանը։ Հիմնականում սահմանն անցել են այն բեռնատարները, որոնք բեռնված են եղել մինչև 15 տոննա կշռող բեռով։
«Եթե սկզբում պատճառաբանում էին, թե իբր մեր մեքենաները գերբեռնված են և առաջարկում էին տուգանք նշանակել, որը կարող էինք վճարել 8 օրվա ընթացքում, հիմա էլ ստիպում են տեղում վճարել 50.000 ռուբլի տուգանք։
Մեր բեռնատարները 10-23 տոննա քաշով են բեռնված, 24–ից ավելի դեպքում նոր միայն համարվում է գերբեռնված։ Մեր վարորդները մեկ շաբաթից ավելի մնացել են սահմանին և հերթերն այդպես էլ չեն նվազում»,–ասել է նա։ Հայրապետյանը նաև նշել է, որ խնդրի մասին դարձյալ իրազեկել են համապատասխան նախարարություններին, կառավարությանը, սակայն որևէ արձագանք չեն ստացել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հազարից ավելի հայկական բեռնատարներ մնացել են ռուս–վրացական սամանին գտնվող Վերին Լարսի անցակետում։ Բեռնատարների վարորդները նշում են, որ ռուսական կողմը արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայկական բեռնատարների համար՝ մինչ 100.000 ռուբլու հասնող տուգանքներ նշանակելով։
Ավելի ուշ Էկանոմիկայի նախարարությունից պարզաբանեիցն, որ խնդիրը հիմնականում բեռների՝ սռնիների ծանրաբեռնվածության սահմանված նորմաների անհամապատասխանությունն է։ Նախարարությունից հավաստիացրել էին, որ Վերին Լարսի անցակետում գոյացած հերթերն աստիճանաբար նվազում են:
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...