Կենդանաբանական այգու տնօրենը դատի է տվել լրագրող Նարինե Կիրակոսյանին
Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը դատական հայց է ներկայացրել լրագրող-բնապահպան Նարինե Կիրակոսյանի դեմ: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:
Խաչատրյանը պահանջում է զրպարտություն համարվող տեղեկատվության հերքում եւ ոչ նյութական վնասի դրամային հատուցում: Հայցը ներկայացվել է սեպտեմբերի 24-ին: Գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանին:
Խաչատրյանի ներկայացուցիչ՝ Արսեն Հարությունյանը մեր զրույցում ասաց, որ հայցի պատճառը Կիրակոսյանի՝ օգոստոսի 25-ին կատարած ֆեյսբուքյան գրառումն է:
Նշենք, որ Կիրակոսյանն այդ գրառման մեջ հայտարարել է, որ Ռուբեն Խաչատրյանը միանձնյա ղեկավար իրեն ինքնահռչակելով կենդանական աշխարհին ահռելի վնաս է տվել։
Նա հավելել է նաեւ, որ Խաչատրյանը երկրի հարստություն, պետական սեփականություն համարվող հազվադեպ կենդանիներ է տվել այլ երկրներին։ Կիրակոսյանը նշել է նաեւ, որ Խաչատրյանը գառնանգղերի բազմացող զույգին գողեգող դուրս է հանում Երեւանի կենդանաբանական այգուց եւ տեղափոխում է սեփական հիմնադրամի, այսպես կոչված կենդանիների ապաստարան, որը գտնվում է Արարատի մարզի Ուրցաձոր համայնքի տարածքում:
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...