Բրիտանական թագավորությունում հարսանիքի են պատրաստվում
Մեծ Բրիտանիայում նոր թագավորկան հարսանիքի են պատրաստվում. Էլիզաբեթ Երկրորդ թագուհու 31-ամյա թոռնուհի Բեատրիսը, որն իններորդն է գահաժառանգների շարքում, նշանադրվել է 34-ամյա իտալացի միլիոնատեր Էդոարդո Մապելլի Մոցցիի հետ:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, պաշտոնական նշանադրությանը թագավորությունում սպասում էին տարեսկզբից, երբ հայտնի էր դարձել Յորքի արքայադստեր նոր սիրավեպի մասին: Արքայական պալատի հաղորդագրության մեջ նշվում է, որ նշանադրությունը տեղի է ունեցել այս ամռանն Իտալիայում զույգի հանգստի ժամանակ: Իսկ հարսանեկան արարողությունը նախատեսված է անցկացնել 2020-ին:
«Մենք երկուսս էլ այնքան հուզված ենք կյանքի այս արկածը միասին սկսելու կապակցությամբ »,- ասվում է զույգի հայտարարության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Կանադայում հայտնաբերվել են հազվադեպ հանդիպող կապույտ կետի մնացորդներ
Հազվադեպ հանդիպող կապույտ կետի մնացորդներ են հայտնաբերվել Կանադայի ատլանտյան ափին՝ Նոր Շոտլանդիա նահանգում գտնվող Պորտ Հ...