ՊՆ-ն ներկայացրել է զորավարժության ընթացքում ստորաբաժանումների կատարած աշխատանքները
Սեպտեմբերի 25-ին 3-րդ զորամիավորման զորամասերում անցկացվել են գործնական պարապմունքներ` պաշտպանական մարտի նախապատրաստման թեմայով: Անձնակազմին են փոխանցվել մարտի նախապատրաստման և վարման ընթացքում առավել ճկուն գործելու և առաջադրված մարտական խնդիրները կատարելու գործնական հմտություններ:
Զինված ուժերի ռազմատեղագրական ծառայությունը, ռազմավարական զորավարժության ընթացքում օպերատիվ կիրառելով շարժական նավարկային տեղագրական համալիրը և հեռահար զոնդավորման ընդունիչ կայանից ստացված տիեզերալուսանկարները, պատրաստել է ֆոտոսխեմաներ՝ հրթիռային զորքերի և հրետանու ստորաբաժանումների նշանակետերի ճշգրիտ խոցման համար:
Հետախուզական նպատակներով տեղանքի ուսումնասիրման և գնահատման համար ստեղծվել և տպագրվել են օդային հետախուզական տվյալներով ֆոտոպլաններ, ինչպես նաև կատարվել են տեղագրական քարտեզների, քաղաքային պլանների թարմացման և տպագրման աշխատանքներ:
Ռազմավարական զորավարժության շրջանակում ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության ենթակա ստորաբաժանումները սեպտեմբերի 25-ին իրականացրել են նաև քիմիական հարձակման ենթարկված տարածքների հայտնաբերման, մեկուսացման և վնասազերծման աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
«Իրատես». Ոստիկանությունն անցնելու է «հատուկ» ռեժիմի, ուժ ևս կկիրառվի
«Իրատես» թերթը գրում է. ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը վերստին ցնցելու է կառավարությունը, որից կտո...